Մոտենում էր Զատիկի տոնը, իսկ ձվիկը տխուր էր: Ոչ ոք չգիտեր նրա տխրության պատճառը: Պարզվում էր, որ ձվիկը մտածում էր, թե ինչ զգեստ է հագնելու Զատիկի տոնին: Նա շատ էր ուզում տարբերվեր ուրիշներից և որ այդ օրը բոլորը հիանային իր տեսքով: Երկար մտածելուց հետո նա վերջապես գտավ այն, ինչ ուզում էր և անչափ ուրախացավ: Ձզգեստ հագնել, մտածելով որ կարմիր գույնը բոլորի աչքին առաջինը կերևա:Եվ ահա մոտեցավ այն պահը որին նա այդքան սպասում էր, և նա հագավ իր հրաշալի կարմիր զգեստը և գնաց խնջույքին: Բոլորը նրան էին նայում ու հիանում նրա կարմիր զգեստով, իսկ ինքը շատ գոհ էր իր տեսքից: Այդ օրվանից բոլոր ձվիկները որոշեցին Զատիկի տոնին հագնել հենց կարմիր հանդերձանք: