Արգենտինա

Արգենտինա - Վիքիպեդիա՝ ազատ ...
Արգենտինա
 պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքի մեծությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մայրցամաքում (Բրազիլիայից հետո), ութերորդը՝ աշխարհում, իսկ բնակչության թվաքանակով երրորդն է Հարավային Ամերիկայում (Բրազիլիայից և Կոլումբիայից հետո)։ Կազմված է 24 վարչական միավորից՝ 23 պրովինցիայից և Բուենոս Այրես դաշնային մայրաքաղաքային շրջանից։ Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա։ Արևմուտքից սահմանակից է Չիլիին, հյուսիսից՝ Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից՝ Բրազիլիային և Ուրուգվային։ Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը։ Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը՝ Ակոնկագուան՝ 6960 մետր, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր։ Բնակչությունը կազմում է ▲47 327 407 մարդ (2022)ն:

Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ, սակայն հետագայում՝ 1810 թվականի մայիսի 25-ին, ազատվել է իսպանական լծից՝ շնորհիվ Խոսե Սան-Մարտիի և այլ պայքարողների։ Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով։ Ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ)։ Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է, գտնվում է Լա-Պլատայի ծովախորշի ափին։ Խոշոր քաղաքներ են նաև Կորդովան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն։ Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի մարզիկների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի, հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլն։

Ստուգաբանությունն

Երկրի անվանումը` «Արգենտինան», առաջացել է լատ.՝ argentum («արծաթ») բառից, որն իր հերթին առաջացել է «արգենտոս» (հուն․՝ ρργήντος, ավելի վաղ` հուն․՝ ἀργήεις) բառերից, ինչը նշանակում է «սպիտակ», «պայծառ»։ Արգենտինոս (Αργεντινός) բառը հունարենում ածական է, որը նշանակում է «արծաթագույն»։ Անվանումն առաջացել է այն բանից հետո, երբ Սեբաստիան Կաբոտն ընտրել է Ֆրանցիսկո դել Պուերտոյի ափում Խուան Դիաս դե Սոլիսի թողած արշավախումբը, որը Կաբոտին պատմել Է «Սպիտակ թագավորի» և Լա Պլատայից հյուսիս գտնվող Արծաթե լեռների մասին։ Կաբոտը հավատացել է լեգենդին և, թողնելով նախնական պլանը, Մագելան-Էլկանոյի արշավախմբի կողմից հայտնաբերված Մոլուքյան կղզիների ճանապարհին նավագնացության հետազոտության համար ձեռնամուխ է եղել արծաթի որոնմանը։ Բայց տեղեկատվությունը կեղծ էր. Լա Պլատայի ավազանում բացակայում են թանկարժեք մետաղների հանքավայրերը (ավելի ճիշտ` լեգենդի մեջ խոսվում էր Ինկերի կայսրության մասին), բայց արծաթի մասին լուրը պատճառ է դարձել երկիրն «Արգենտինա» անվանելուն։

Արգենտինա անվան առաջին օգտագործումը կարելի է վերագրել Մարտին դել Բարկո Սենտեներայի` 1602 թվականին հրատարակված «Արգենտինան և Ռիո դե Լա Պլատայի գրավումը» (իսպ.՝ La Argentina y conquista del Río de la Plata) պոեմին։ Թեև տարածաշրջանի այս անունը լայնորեն օգտագործվել է արդեն 18-րդ դարում, բայց 1776 թվականին երկիրը պաշտոնապես կոչվել է Ռիո դե Լա Պլատայի փոխարքայություն։ 1810 թվականի Մայիսյան հեղափոխությունից հետո ձևավորված Անկախ կառավարությունը «փոխարքայություն» անվանումը փոխարինել է «Միացյալ պրովինցիաներով»։

«Արգենտինա» անվանումը հայտնի է դարձել 1813 թվականի Արգենտինայի առաջին օրհներգում այն օգտագործելուց հետո, որում բազմաթիվ հիշատակումներ են եղել Արգենտինայի անկախության համար շարունակվող պատերազմի մասին։

Առաջին անգամ Արգենտինայի Հանրապետություն անվանումը պաշտոնապես արձանագրվել է 1826 թվականի Սահմանադրության մեջ։ 1859 թվականին Բուենոս Այրես պրովինցիայի` կոնֆեդերացիայի կազմ վերադառնալուց հետո երկիրն անվանափոխվել է Արգենտինական պետության։ Արգենտինայի Հանրապետություն անվանումը վերադարձվել է 1860 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքի ընդունումից հետո և պահպանվում է մինչև այժմ։

Հայաստանի 7 գեղեցիկ տեսարժան վայր

Եթե մեզ հարցնեն, թե ինչ տեսարժան վայրեր կարելի է այցելել Հայաստանում, մեր մտքում առաջինը կհայտնվեն Սևանա լիճը, Տաթևի վանքը, Գառնին ու Գեղարդը։ Բայց ի՞նչ անել, եթե և՛ դուք, և՛ ձեր օտարերկրյա հյուրերն արդեն հասցրել եք շարժվել այս ուղղություններով և ցանկանում եք թարմություն մտցնել ձեր երթուղու մեջ։

Ներկայացնում ենք 7 գեղատեսիլ վայր Հայաստանում, որոնցից մի քանիսի մասին գուցե չեք էլ լսել, բայց բոլորն էլ տպավորիչ են և այցելելու արժանի։

#1 Սուրբ Նիկոլայ Հրաշագործի եկեղեցի, Ջրաշուշանների և Վարդաբլուրի լճեր, Լոռվա մարզ

Լոռին անսահման է իր քարայրներով, լճերով, վանքերով ու ձորերով։ Ուղևորությունը սկսվում է Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ռուսական ուղղափառ եկեղեցուց, որը թեև կիսավեր է ու չի գործում, բայց արտաքինից հիշեցնում է հեքիաթային դղյակի։

Հաջորդ կանգառը Վարդաբլուրի լճերն են, որի տարածքում կարելի է զբոսնել և պասիվ հանգիստ կազմակերպել։

Ձորագետի աջ ափին վեր է խոյանում Հնեվանք վանական համալիրը։ Քայլարշավի սիրահարներին առաջարկում ենք քայլել Ձորագետի ափով և հասնել Արևածագի ձոր՝ տեսնելով հայտնի Ցից քարը։

Այս ուղղության վրա գտնվող մեկ այլ հրաշալիք է Ջրաշուշանների լիճը, որտեղ կարելի է հասնել Ուրասար գյուղից թեթև քայլարշավով։ Ջրաշուշանները աննկարագրելի գեղեցկություն են հաղորդում այս լճին՝ հիշեցնելով իմպրեսիոնիստ հայտնի նկարիչների կտավները։ Ծաղիկներն, ի դեպ, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում և պետք է մեծ հոգատարությամբ վերաբերվել տարածքի մաքրությանը։

#2 Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղի, Կարմիր վանք, Շիրակի մարզ

Ուղևորվում ենք Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղ։ Գլխավոր տեսարժան վայրը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուխտատեղին է, այլ կերպ ասած՝ «Զաղան», որտեղ, ըստ ավանդույթի, ճգնել է Գրիգոր Լուսավորիչը։ Ուխտատեղին կառուցված է ժայռի մեջ և ներառում է աղոթարան, ինչպես նաև բազմաթիվ հոգևոր գրքեր, սրբապատկերներ, խաչքարեր։ Ուխտատեղիի գլխավոր առանձնահատկությունը մշտահոս աղբյուրն է, որից ջուր են խմում հիվանդները՝ հավատալով, որ ջուրն ունի բուժիչ հատկություն։

Ուխտատեղիից ոչ հեռու Սառնաղբյուրի Սուրբ Թադեոս առաքյալի եկեղեցին է։ Նոյեմբերի 30-ը Սուրբ Թադեոս առաքյալի հիշատակության օրն է, և դրանով է պայմանավորված, որ եկեղեցին զբոսաշրջրջիկների մեծ հոսքի է ականատես լինում հենց այդ օրը։

Սառնաղբյուրից 3 կմ հեռու Կարմիր վանքն է կամ Հոգեվանքը, որտեղ էլ սովորաբար մարդիկ այցելում են ուխտատեղիում ջուր խմելուց և աղոթելուց հետո։ Կարմիր վանքի անտառում հացի սեղան են պատրաստում և վայելում թարմ, մաքուր օդն ու կանաչ բուսականությունը։

#3 Փառակատար լեռ, Արտավանի լիճ, Վայոց ձորի մարզ

Արտավանի լիճը գտնվում է Արտավան գյուղից 2,5 կմ հեռավորութան վրա և ունի շատ յուրահատուկ արտաքին տեսք։ Լճի վրա կարծես պատկերված լինի աշխարհի քարտեզը։

Զբոսաշրջիկները սովորաբար բարձրանում են Փառակատար լեռը, որն ունի 2528 մ բարձրություն։ Լեռան գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի լեռներ և Արտավանի լիճ։ Հենց այս պահին էլ կարելի է որսալ լավագույն լուսանկարները լեռների ու լճի հետնապատկերի վրա։ Այնուհետև իջնում են դեպի Արտավան լիճ, որտեղ էլ կազմակերպում են պասիվ հանգիստ կանաչ բնության գրկում։

Քանի որ ուղևորությունը ներառում է բարձունքի հաղթահարում և քայլերթ, պետք է մասնակցեն ֆիզիկական բավարար տվյալներ ունեցող անձինք և կրեն հարմար սպորտային հագուստ։

#4 Հանքային ջրերի ըմպելասրահ, Ջերմուկի ջրվեժ, Գնդեվանք, Վայոց ձորի մարզ

Սա իդեալական ուղղություն է այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են և՛ այցելել հոգևոր վայր, և՛ նստել ճոպանուղի, և՛ վայելել ջրվեժի շառաչյունը, և՛ խմել հանքային բուժիչ ջրեր։ Խոսքն, իհարկե, Ջերմուկի մասին է։

Ուղևորությունը սկսում են Գնդեվանքից, որը Ջերմուկ քաղաքի մոտակայքում է՝ Արփա գետի ափին։ Վանքից տեսարան է բացվում դեպի Արփա գետի ձորը՝ ներդաշնակելով ճարտարապետությունն ու բնության հրաշքները։

Ջերմուկի գլխավոր հարստությունն իհարկե հանքային բուժիչ ջրերն են, որոնցով լվացվելու համար մարդիկ կտրում-անցնում են հարյուրավոր կիլոմետրեր։ Հանքային ջրերի ըմպելասրահում կգտնեք հինգ տարբեր ջերմաստիճանի հանքային ջրեր, որոնք հոսում են սյունազարդ չափազանց գեղեցիկ կառույցի ներսում։ Հաջորդ կանգառը Ջերմուկի ջրվեժն է, որ թափվում է Արփա գետի մեջ։

Ակտիվ հանգստի սիրահարները կարող են օգտվել ճոպանուղուց, որի երկարությունը 1000 մետր է, իսկ ամենաբարձր կետը՝ 2480 մետր։ Ջերմուկ այցելությունը հավերժացնելու համար առաջարկում ենք լուսանկարվել Եղնիկի արձանի և Երազանքների կամարի մոտ։

#5 Լաստիվեր, Տավուշի մարզ

Լաստիվերը իսկական դրախտ է էկո տուրիզմի սիրահարներ համար։ Մի կողմից՝ քարանձավներ՝ տեղակայված կիրճի եզրին և զարդարված հետաքրքիր քանդակներով, մյուս կողմից՝ ծառերի և ժայռակտորների վրա կառուցված խրճիթներ։ Եթե չեք խուսափում բնության գրկում գիշերելուց, ապա լաստիվերյան խրճիթները գիշերը կվերածեն իսկական հեքիաթի։ Այստեղ չեք զգա նաև ջրի շառաչյունի պակաս, քանի որ ձեր աչքերի առաջ կբացվի Լաստիվերի ջրվեժը։

Այս գողտրիկ անկյունը Խաչաղբյուր գետի կիրճում է՝ Ենոքավան գյուղի մոտակայքում։ Հասնելու համար անհրաժեշտ է իրականանցնել թեթև քայլարշավ և անտառների միջով իջնել գետի կիրճ։

Օրը կարելի է ամփոփել բնության գրկում խարույկի շուրջ հավաքվելով և որևէ համեղ ուտեստ պատրաստելով, խաղալով, երգելով, կիթառ նվագելով։ Կարող եք ձեզ հետ վերցնել Foody-ի համեղ կիսապատրաստի ուտեստներից։

#6 Մակարավանք, Իջևանի դենդրոպարկ, Տավուշի մարզ

Ուղևորությունը սկսվում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, այնուհետև շարունակվում Ծռվիզի վանք այցով։ Հաջորդ կանգառը Վարդան Մամիկոնյանի կաղնին է, որն անվանում են նաև Վարդանի ծառ։ Մոտակայքում հոսում է սառնորակ աղբյուր։ Դարեր շարունակ այս վայրին տրվել է մեծ նշանակություն և այն ծառայել է որպես ուխտատեղի։

Մակարավանքը այս ուղղության հաջորդ տեսարժան վայրերից է, որն աչքի է ընկնում զարդաքանդակների յուրօրինակությամբ ու բազմազանությամբ։ Իսկ տեղադրության և շրջապատող բնության մասին խոսելն ավելորդ է։ Չէ՞ որ Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է։

Վերջին կանգառը Իջևանի Դենդրոպարկն է՝ լի բազմատեսակ ծաղիկներով ու բույսերով, անուշաբույր ու թարմ օդով։ Պարտադիր այցելության վայր բուսասերների համար։

Էքսկուրսիաների սիրահարներին առաջարկում ենք այցելել Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, իսկ խմիչքի սիրահարներին՝ Իջևանի գինու և կոնյակի գործարան։

#7 Բեխի անապատ, Վահանավանք, Հալիձոր, Սյունիքի մարզ

Սյունիզի մարզ արժե շարժվել միանգամից մի քանի ուղղություններով՝ Կապան, Գորիս, Մեղրի քաղաքներ, ինչպես նաև տարբեր գյուղեր (Խնձորեսկ, Տաթև), որոնցից յուրաքանչյուրն ունի ուրույն պատմություն իր յուրահատուկ հուշարձաններով ու տեսարժան վայրերով։ Սյունիքը թերևս միակ մարզն է, որը հնարավոր չէ բացահայտել մեկ օրվա ընթացքում և այս ուղղությանը պետք է հատկացնել առնվազն 2-3 օր։

Նշված տեսարժան վայրեր կարող եք այցելել՝ շարժվելով Կապանի ուղղությամբ։ Ուղևորությունը սկսվում է Երիցավանք ու Վահանավանք այցելելով։ Հաջորդ կանգառը Հալիձոր բերդն է, որը եղել է Սյունիքում ազատագրական պայքարի և Դավիթ Բեկի իշխանության կենտրոնը։ Այնուհետև ուղևորությունը շարունակվում է դեպի Բեխի անապատ, որը ծառայել է և՛ որպես սրբավայր, որտեղ կազմակերպել են կրոնական արարողություններ, և՛ ապաստարան, որտեղ թաքնվել են վտանգի ժամանակ։

Կապան քաղաքում ձեզ սպասում են Երկրագիտական թանգարանը և Պատմության թանգարանը։ Լեռնագնացության սիրահարները կարող են բարձրանալ Խուստուփ լեռը։

Եթե հետաքրքրվում եք հայոց պատմությամբ կամ պատրաստվում եք դառնալ պատմաբան, ապա անպայման պետք է այցելել Սյունիքի մարզ՝ Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Գարեգին Նժդեհի գործունեության վայրեր։

Հայաստանն անսպառ է իր տեսարժան վայրերով, բնակերտ ու մարդակերտ հուշարձաններով։ Հուսով ենք, որ մեր ցանկը կօգնի ավելի հագեցած դարձնել ձեր ամառը և բացահայտել մեր հայրենիքը նորովի։

Բոլոր զբոսարշրջիկներին և արշավականներին մաղթում ենք բարի ճանապարհ, բարի ժամանց և խնդրում մաքուր պահել տարածքը, չթողնել աղբի տոպրակներ և մնացորդներ։ Մեր բնությունը չնաշխարհիկ է․ եկե՛ք պահպանենք այն։

Ամենամեծ և Ամենափոքր Երկրներ(Չափերով,մարդկանց թվով,Ագլոմերացիաներով)

Տարածքով Աշխարհի Խոշորագույն Երկրները
1.  Ռուսաստան- 17.075 հզ. կմ²                                     5.Բրազիլիա-8.512 հզ. կմ² 
2. Կանադա-9.976 հզ. կմ²                                              6.Ավստրալիա-7.682 հզ. կմ²
3. Չինաստան-9.953 հզ. կմ²                                          7.Հնդկաստան-3.166 հզ. կմ²
4.  ԱՄՆ-9.973 հզ. կմ²                                                     8.Արգենտինա- 2.780 հզ. կմ²

Բնակչությամբ Աշխաչհի Խոշորագույն Երկրները
1.Չինաստանե-1.351 մլն. մարդ                           7.Բանգլադեշ-155 մլն. մարդ
2.Հնդկաստան-1.124 մլն. մարդ                          8.Ռուսաստան-142 մլն. մարդ
3.ԱՄՆ-304 մլն. մարդ                                          9.Նիգերիա-139 մլն. մարդ
4. Ինդոնեզիա-253 մլն. մարդ                              10.Ճապոնիա-126 մլն. մարդ
5.Բրազիլիա-194 մլն. մարդ                                 11.Մեքսիկա-110 մլն. մարդ
6.Պակիստան-177 մլն. մարդ                               12.Ֆիլիպիններ-96 մլն. մարդ

Աշխարհի խոշորագույն Ագլոմերացիաները

1.Տոկիո-28 մլն. մարդ                       5.Նյու-Յորք-18 մլն. մարդ
2.Սան-պաոլո-22 մլն. մարդ            6.Դաքա-17 մլն. մարդ
3.Մեխիկո-20 մլն. մարդ                  7.Դելի-16 մլն. մարդ
4.Մումբաի-20 մլն. մարդ                8.Կալկաթա-15. մլն մարդ

Փաստեր Հայաստանի 10 գետերի մասին

Փաստեր Հայաստանի 10 Ամենագեղեցիկ

Եվ

Ամենաերկար Գետերի Մասին

Հայաստանը հայտնի է որպես գեղեցիկ և բարձր լեռների երկիր: Լանդշաֆտի նման առանձնահատկության շնորհիվ Հայաստանի բոլոր գետերն ունեն շատ արագ ու բուռն հոսք: Այդ իսկ պատճառով, հին ժամանակներում Հայաստանը կոչում էին «Նաիրի», որը նշանակում է «արագ հոսող ջրերի երկիր»: Այստեղ բնական ջրերը միշտ բարձր են գնահատվել, իսկ գետերի ակունքները ժամանակին համարվում էին սրբազան: Այսօր Հայաստանում կա ավելի քան 9,400 գետ և գետակ՝ 180 հազար կմ ընդհանուր երկարությամբ:

Արաքս Գետ

Արաքս Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։

Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Միջնադարյան վրացական աղբյուրներում անվանվում էր Արասխի։ Արաբ աշխարհագիր Իբն-ալ-Ֆակիհը, որը երբեմն գետը կոչել է Արրասս, գրում է, որ միայն Արաքսի գետահովտում իր ժամանակ եղել է մոտ 1000 քաղաք և գյուղ։

Նորագույն պատմության մեջ Արաքսը արժևորվեց որպես աշխարհաքաղաքական սահման։ Ըստ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի՝ գետն ընտրվեց որպես սահման Ռուսական և Պարսկական կայսրությունների միջև։ Խորհրդային Միությունը և Իրանը հետագայում համատեղ պատվար կառուցեցին Արաքսի վրա՝ Փոլդաշտի տարածքում։
Արաքս... - Հայոց պատմության ակումբ / Armenian history club | Facebook

Արփա գետ

Արփան,  գետ է Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։

Երկարություն 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջըրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ–հունիսին, առավել չափով՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 21,6 մ³/վ (Արենի), հասնում է 22 մ³/վ, առավելագույնը՝ 146 մ³/վ, նվազագույնը՝ 6,2 մ³/վ։ Տարեկան հոսքը՝ 682 մլն․ մ³։

Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են Բարձրունոյւ, Ազատեկի և Արփի ջրհան կայանները։ 1981 թ շահագործման է հանձնվել Արփա—Սևան ջրատարը, որի գլխամասում սաեղծվել է Կեչուտի ջրամբար թունելը։ Արփայի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը։ 1979-83 թթ. գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։

Հնում սովորաբար կոչվեչ է Արփանյալ, իսկ վերին հոսանքը՝ Ջերմ։

Ագարակաձորի մոտ Արփայի վրա կանգուն է և բանուկ XIII դ կառուցված միակամար կամուրջը։

Վտակներից են՝ ձախ կողմից Դարբ, Գնիշիկ, աջից՝ Հերհեր, Եզեգիս, Ելփին։ Նախիջևանի տարածքներում Արփան սնում էն նրա Ջաղազուր, Յայջի և Ակոռի ոչ մեծ գետակները։
Արփա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

 

                                                 Դեբեդ գետ

Դեբեդը գետ է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը․ Կուրի ավազանի գետ է; Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ), ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները։

Անվանում

Գետն ունեցել է մի շարք անուններ։ Հայկական աղբյուրներում այն կոչվում է Դեբեդ։ Օգտագործվել են նաև Դեբետ, Դևբեդ անվանաձևերը։ Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ։

Վրացիները գետն անվանում են Դեբեդահնում կոչվել է Բորչալա, որի անունով էլ կոչվել է Բորչալուի շրջանը, իսկ ադրբեջանցիները՝ Դեբեդաչայ։

Ըստ ավանդության՝ գետի անունը ծագել է Դև Բեթ բառակապակցությունից․ «Առասպել կա, թե Լոռու Դև-հսկաները – Դև Բեթը (Դեբեդ գետը), Դև-Ալը (Դվալ սարը) և ուրիշները հափշտակել են Ծաղկունքի (Արագածի) աղջիկը, բերել Լոռի»։
Դեբեդ գետում խեղդված երեխայի գործով մեղադրանք է առաջադրվել

 Որոտան գետ

Որոտան (նաև՝ Ծղուկի գետ, Ծղկո գետ, Որոտն, Որոտնա գետ, Բարկուշատ), գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից՝ 3045 մ բարձրության վրա գտնվող Խալխա լճակից ու հարակից աղբյուրներից, իր մեջ է ընդունում ևս մի քանի մանր լճակներից հոսող առվակների, ինչպես նաև Գորայք գյուղի աղբյուրների ջուրը, ապա դեպի հարավ-արևելք ուղղությամբ հոսում Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների տարածքով, ներառում Հագարի Աղվանո վտակը և Միջնավան կայարանից միախառնվում Արաքսին։ Երկարությունը 178 կմ է, Հայաստանի սահմաններում՝ 119 կմ, ավազանը 5650 կմ2, Հայաստանի սահմաններում 2300 կմ2։

Որոտան գետի վրա կառուցված է հիդրոկայանների կասկադ՝ երեք հիդրոկայաններով՝ 404,2 մեգավատտ հզորությամբ, տարեկան 1,1 միլիարդ կՎտ·ժամ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, և չորս ջրամբարներով (Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի, Շամբի)։ Սպանդարյանի ջրամբարից կառուցվել է 22 կմ երկարությամբ Արփա-Սևան թունելը, որը տարեկան 200 միլիոն մ³ ջուր է տեղափոխում Սևանա լիճ։

Գետի սնումը խառն է, ջրի կեսից քիչ պակաս՝ մոտ 40 տոկոս ստացվում է լճակներից ու աղբյուրներից, որոնք բխում են առավելապես ձախափնյա լանջից, ստորերկրյա ջրերով հարուստ Սյունիքի բարձրավանդակից։

Որոտանը համեմատաբար ջրառատ գետ է. նրա տարեկան հոսքը կազմում է մինչև 600-700 միլիոն խմ։

Որոտանի հոսանքը սրընթաց է, ունի հունի մեծ անկում, որը կազմում է 0,012, այսինքն՝ մեկ կիլոմետրին 12 մետր։

Որոտան գետը վերին հոսանքում կոչվում է Բազարչայ, ստորին հոսանքում՝ Բարգուշատ։

Որոտանը սկիզբ է առնում Արցախի Քարվաճառի շրջանից, Այս կապակցությամբ որոշ հայ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ի անվտանգությունը Ադրբեջանի ձեռքում է հայտնվել և այդ գործոնը կարող է օգտագործվել Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
Որոտան գետ — Գայանե Խաչատրյան

Ձորագետ

Ձորագետ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Դեբեդի ձախ օժանդակը։

Երկարությունը 67 կմ է։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից։ Լեռնահարթավայրային տիպի գետ է։ Վերին հոսանքում՝ Լոռվա սարահարթում, ունի հարթավայրային բնույթ՝ դանդաղահոս է, ցածրադիր, երբեմն ճահճապատ ափերով և հաճախ առաջացնում է գալարներ։ Միջին հոսանքում՝ Ստեփանավան քաղաքից ներքև, գետը, ընդունելով Տաշիր խոշոր վտակը, մտնում է խոր, մինչև 100-120 մ խորությամբ կիրճերի մեջ։ Գետահովիտը նեղանում է՝ վերածվելով կիրճի, այնուհետև նեղ ու խորը կանիոնի։ Ձորագետի ջրահավաք ավազանի մակերեսը 1460 կմ2 է։

Առավել խոշոր վտակը Տաշիր գետն է, որը սկիզբ է առնում Վիրահայոց լեռնաշղթայի լանջերից, հոսում Լոռվա սարահարթով, թափվելով Ձորագետ՝ գետաբերանից 28 կմ հեռավորության վրա։ Վերին հոսանքում Գարգառ վտակն ընդունելուց հետո հովիտը լայնանում է, Ձորագետը միանում է Փամբակ գետին և սկզբնավորում Դեբեդ գետը։

Գետն ունի արևելք-հարավ-արևելք ուղղություն և մոտիկ է Բազումի լեռնաշղթայի ստորոտին, հետևաբար ավելի երկար վտակները միանում են ձախից, ինչպես օր.՝ Սևաբերդը, Տաշիրը, Ուռուտը, Հովանաձորը, որոնցից առաջին երկուսն ավելի ջրառատ են։ Աջակողմյան վտակներից են Չքնաղը և Գարգառը։

Գետի սնումը խառն է. 53.2%-ը կազմում են ձնաանձրևային, իսկ 46.8%-ը՝ ստորերկրյա ջրերը։ Վերջին ցուցանիշը Դեբեդի ավազանում ամենամեծն է։

Ձորագետի ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու նպատակներով։ Նրա գետաբերանում 1932 թվականին կառուցվել և գործում է Ձորագետի ջրաէլեկտրակայանը՝ 22,2 հազար կվտ ընդհանուր հզորությամբ, իսկ Ստեփանավան քաղաքի մոտ՝ Ստեփանավանի փոքր ջրէկ-ը։ Ձորագետի վտակ Տաշիրից սկիզբ է առնում Լոռվա ջրանցքը (50 կմ), որը ձգվում է մինչև Դեբեդ գետ և ոռոգում ավելի քան 4000 հա հողատարածություն։

Անվանում

Հին աղբյուրներում հիշատակվում է Տաշրաջուր անունով։ Նախահեղափոխական շրջանի ռուսական քարտեզների վրա նշված է «Կամենկա» անունով։

Ձորագետի վրա նախատեսվում է 2 հէկ կառուցել․ գյուղում մտահոգվում են, որ ձորի բուսականությունն ամբողջությամբ կվերանա - infocom.am

Հրազդան գետ

Հրազդան, գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում, Արարատյան գոգավորությունում, Արաքսի ձախ վտակը։

Անվանում

Գետի անվանումն առաջին անգամ հանդիպում է հին հայկական հեղինակների՝ մասնավորապես Սեբեոսի (Հուրազդան տեսքով) և Մովսես Խորենացու մոտ (ավելի հին, Հրազդան)։

Այլ անվանումներ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնո գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի;

Աշխարհագրություն

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու թափվում Արաքսը։

Վերին հոսանքում մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք՝ այդ ընթացքում առաջացնելով գալարներ, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր (120-150 մ) կիրճով, ստորին հոսանքում ուղղվում է դեպի հարավ-արևելք, դուրս գալիս Արարատյան դաշտ, դառնում հանդարտահոս ու ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա լցվում Արաքսը։

Գետի ընդհանուր անկումը կազմում է 1100 մ։ Բնական պայմաններում Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրյա է, հորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամռանն ու աշնանը։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ է, առավելագույնը՝ 138 մ³/վրկ, նվազագույնը՝ 9 մ³/վրկ, տարեկան հոսքը 712 միլիոն մ³։

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արգել, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀիդրոԷլեկտրոԿայան-ները, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Zangu-Yerevan lake 02.jpg
Ախուրյան գետ

 

Ախուրյան գետ Հայաստանի Շիրակի մարզում և Թուրքիայում, սկիզբ է առնում Աշոցքի սարահարթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է, միջին ծախսը 26,9 խմ/վ (տարեկան 900 միլիոն մ³)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս` Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և խորացնելով իր հունը` քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։ Ախուրյանն ունի 186 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին՝ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։  Ջրանցքը շահագործման է հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։
Ախուրյան Գետ | Հայաստանի Գետերը | Հատիս Տուր - www.hatis.am.

Ազատ գետ

Ազատ  գետ Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերում(թեև գլխավորապես ընկած է Արարատի մարզում)։ Երկարությունը՝ 55 կմ, ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 550 կմ2։

Աշխարհագրական դիրք

Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի Սպիտակասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան Քաջառու (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան Գողթ վտակն ընդունելը կոչվում է նաև Միլի։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան Սևջուր (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։

Կամուրջ Ազատ գետի վրա. 11-րդ դ ( Այժմ ամբողջովին ձևափոխված ՀՀ Մշակույթի նախարարության կողմից)։

Գառնի գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ Լանջազատ (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքս։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։

Սնումը հիմնականում ստորերկրյա է (69%) և ձնահալոցքային (21%)։ Ջրի մակարդակի ամենամյա կրկնվող բարձրացումը տեղի է ունենում ապրիլից հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 46%-ը։ Ջրի տարեկան միջին ծախսը 6,5-7 մ³/վրկ է, տարեկան հոսքը 205-220 միլիոն մ³։ Ազատը հիմնականում արագահոս է, ունի քարքարոտ, սահանքավոր հուն և մեծ անկում։ Ջրերը մասամբ օգտագործվում են գյուղատնտեսական և էներգետիկ նպատակներով։

Ազատ գետի հովիտը շատ մասերում լցված է փլուզումների հետևանքով առաջացած հսկայական ժայռաբեկորներով։ Գետահովիտն արտասավոր վեհություն ունի հատկապես Գողթ գյուղից վերև։ Գետի այս հատվածը բնության յուրօրինակ վայրերից մեկն է։ Այստեղի գեղատեսիլ անձուկ կիրճերը, ամենաբազմազան լերկ ժայռերը, տեղ-տեղ դեպի ձորն իջնող անտառապատ լեռնալանջերը և մեծ բարձրությունից գահավիժող ջրերը հովիտին տալիս են բացառիկ գրավիչ տեսք։

Աղստև Գետ

Աղստև գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն վարարումների ժամանակ դառնում է խիստ վտանգավոր։ Երկարությունը 133 կմ է, այդ թվում Հայաստանում 99 կմ։ Ջրի ծախսը՝ 8,22 խմ/վ, հոսքը 256 միլիոն խմ։

Հայաստանի տարածքում Աղստևի վրա կառուցված է Բերքաբերի ջրամբարը, իսկ գետի ստորին հոսանքում (Արդրբեջանի տարածքում)՝ Աղստևի ջրամբարը։ Ադրբեջանում կոչվում է «Աղստաֆաչայ»։

Աղստև գետ — Անդրեասյան Օֆելյա

 

                                                   Քասախ գետ

Քասաղ, գետ Հայաստանի Արագածոտնի մարզի և Արմավիրի մարզում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։

Քասաղի ակունքները երեք գետակներ են, որոնցից ձախ օժանդակը՝ Քարաղբյուր, սկիզբ է առնում Փամբակի լեռների հարավային լանջերից, հոսում նախկին Ախուրյանի շրջանով։ Աջակողմյան մյուս երկու՝ Դազքենդ և Ծաղկահովիտ օժանդակները սկիզբ են առնում Արագածի հյուսիսային լանջերից, հոսում Արագածի շրջանով, մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով, և Ռյա Թազա գյուղի մոտակայքում միախառնվում աջ կենտրոնական հոսանքին։

Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Վերին հոսանքի շրջանում գետի հունը մոտ 8 ամիս ցամաքում է։ Մշտական հոսք ունի սկսած Ապարանից, որտեղ նրա մեջ են թափվում հորդառատ աղբյուրներից գոյացած մի քանի ջրառատ գետակներ։ Հոսում է հարավ-արևելյան ուղղությամբ և Ապարանի ջրամբարից հարավ, Ափնագյուղ գյուղից արևելք թեքվում է դեպի հարավ և, աջից իր մեջ առնելով Գեղարոոտ վտակը, մտնում է Քասաղի կիրճը։ Առավել ջրառատ և սրընթաց է Քասաղի միջին հոսանքը, հատկապես Աշտարակի և Օշականի մոտերքում, որտեղ գետի հովիտը մինչև 200 մ բարձր հասնող խոր ձոր է։ Օշական գյուղից ցած՝ Քասաղը դուրս է գալիս Արարատյան դաշտ և, աջից իր մեջ ընդունելով Ամբերդ վտակը, գետաբերանային մասում բաժանվում է մի քանի բազուկների և ձախից միանում է Սևջուրին։

Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։

Աշխարհագրություն

Քասաղն ունի 89 կիլոմետր երկարություն, ավազանը՝ 1480 կմ:²։ Նրա մեջ թափվող վտակներից ամենաջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կարևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակված ձյունը, որը սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։

Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։

Սնումը ձնանձրևային է (76 %), հորդանամ է ապրիլ-հունիս ամիսներին։ Գլխավոր վտակներն են Գեդարոտը, Շաղվարդը և Ամբերդը։ Ջուրը մաքուր է, նախկինում ձկնառատ էր։ Քասաղի վրա կառուցված Ապարանի ջրամբարի ջրերը օգտագործվում են ոռոգման համար։ Դեռևս XIV դ առաջին կեսին Ագիգբեկյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ագիգբեկ Ա-ն Քասաղից ջրանցք է հանել։ Գետի վրա կան քարե գեղեցիկ կամուրջներ. Աշտարակի (հին՝ 1644 թ և նոր ու մեծ՝ 1955 թ), Օշականի մոտ (XVII դ), Էջմիածնի հյուսիս-արևմտյան կողմում (մինչև 1833 թ կանգուն է եղել) Քասաղը հիշատակում է Մովսես Խորենացին՝ Քասաղ, Քարսահղ, Քսադ ձևերով։ Ղ. Ալիշանը Քասաղ անունը առաջացած է համարում Քարսահ ձևից։ Քասաղը V դ-ում ունեցել է Սևջուր գետից անկախ ընթացք և հոսել է Վաղարշապատի միջով։ Հետագայում հունը գնալով փոխվել է դեպի արմ։ Ոմանք Կորյունի հիշատւսկած Ռահ գետը նույնացնում են նաև Քասաղի հետ։ 1834 թ Քասաղը վարարել և քշել-տարել է Հովհանավանքի Անապատը։ Քասաղի ձորում կան պաշտպանության համար հարմարեցված քարայրեր։ Ակունքների շրջանում պահպանվել են Տրդատ թագավորին վերաբերող մի հունարեն արձանագրություն և հեթանոսական մեհյանի մնացորդներ։

Քասախ Գետ / Հայաստանի գետերը | Armland.am - Armland.am

Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Թեղենյաց վանք, Բուժական

 

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով  Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և  շարունակվում են մինչ օրս։Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Այն շարունակում է գործել  մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք։

 

Լաստիվեր

Հունիս ամսվա ընդհացքում մենք ընտանիքով գնացել եինք Իջևան հանգստանալու։ Ինչպես գիտեք Իջևանի բնությունը անկրկնելի է։ Այնտեղ մենք մնում էինք Գետափ հանգստյան տանը, որը շատ գեղեցիկ էր իր արանձին տնակներով, բնությամբ ,հետաքրքիր վայրերով։Մենք գնացել էինք հանգստանալու հայրիկիս ընկերների և իրենց ընտանիքների հետ։Ինչպես հասկացաք բավականին շատ էինք։ Հաջորդ օրը, որոշեցինք բարջրանալ Լաստիվեր հանգստյան գոտի։ Ես շատ էի լսել այդ վայրի մասին , բայց երբեք չէի եղել աայնտեղ։ Ես նույնիսկ չեի պատկերացնում ,որ ճանապարհը այդքան դժվար կլինի։ Մենք ձեցինք երեք ամենագնացներ,քանի որ մեր մեքենաները չեին կարող բարձրանալ այդ ճանապարհով։ Նույնիս որոշ տարածություն գնացինք ոտքով , քանի որ հնարավոր չէր այլ կերպ։Այտեղ հրաշալի էր։ Կասյին վրաններ, փայտից պատրաստված տնակներ,որոնք պատրաստված եին հենց ծառի բներին։Հետո մենք բարձրացանք ու հասանք մի ժայռի, որի մեջ քարանձավ կար։ Խոսքերով անհնար է բացատրել թե ինչ հրաշալի տեսարան էր դա։Այնտեղից  վերադարջանք նույն կերպ, ինչպես որ գնացել էինք։ Այդ մի քանի օրերը իմ  մեջ շատ վառ հիշողություններ թողեցին։Այժմ ձեզ կներկայացնեմ մի փոքր ֆոտոշարք ,որը հուսով եմ ձեզ դուր կգա։