Հունվար ամսվա սովորողի հաշվետվություն

Բարև ձեզ, ես Լաուրա Ղազարյանն եմ։

Հունվար ամսին ես կատարել եմ բնագիտական փորձեր

Այս ամիս ես մասնակցել եմ Ռուսերենի, Անգլերենի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին

Հունվարի 18-ին մենք դասարանով գնացինք Ապարան սահնակով սահելու, ասեմ որ շատ զվարճացանք և հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք։ Պատրաստեցինք ձնեմարդեր և խաղացինք ձնագնդի։ Շատ գեղեցիկ ձյուն եր։Այդտեղ ավարտեցինք մեր ձմեռային ստուգատեսը

Երկու անգամ Մարզական ստուգատես կազմակերպվեց։ Առաջին  ստուգատեսը կազմակերպվել էր  մեր մարզադահլիճում, իսկ երկրորդ Մարզական ստուգատեսը կազամակերպվեց Մայր դպրոցում։

Այս ամիս կազմակերպվել է նաև ազգագրական փառատոն, որի ընդացքում մենք խաղացինք ընկույզներով ։ Բոլոր խաղերը կազմակերպել էր ընկեր Լիլիթը։

Մենք սովորել ենք Quzziz ծրագիրը։   Գրանցվել եմ ծրագրում և լուծել եմ բազում խնդիրներ։

Դպրոցում  Ռուսերեն դասաժամին ընկեր Դիանայի հետ կազմակերպել ենք թեյախմություն։Ահա մի քանի նկար։

Թեյախմության ժամանակ ներկայացնում եինք մեր աշխատանքները և համտեսում Ընկեր Անուշի հետ մեր պատրաստած խմորեղենը։

Նույնպիսի թեյախմություն կազմակերպելու ենք նաև անգլերենի դասաժամին, իսկ իմ րուսերենի և անգլերենի աշխատանքներին կարող եք ծանոթանալ իմ բլոգում։

Ահա և վերջ։Ինձ համար այս ամիսը հագեցած էր հետաքրքիր նյութերով։Կհանդիպենք․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *