Ճամփորդում ենք Կոտայքի մարզ, Թեղենյաց վանք, Բուժական

 

Թեղենյաց վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային ու գրչության կարևոր կենտրոն էր։ Այն գտնվում է Բուժական գյուղից 3 կմ հյուսիս՝ Թեղենյաց լեռների անտառապատ լանջերին։ Վանքային համալիրը բաղկացած է զույգ որմնամույթերով  Կաթողիկե եկեղեցուց, գավթից, սեղանատնից, գրչատնից և գավթին հյուսիսից հարող կառույցից, հիմնական հուշահամալիրից 30 մ արևելք գտնվող 5–7-րդ դարերի քառախորան փոքր եկեղեցուց։ Պեղման աշխատանքները սկսվել են 1979 թվականին հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանի կողմից և  շարունակվում են մինչ օրս։Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է 8-րդ դարի սկզբին։ 11-14-րդ դարերում վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Այն շարունակում է գործել  մինչև 17-րդ դարը, որից հետո վանքը հիշատակվում է, սակայն ոչ որպես գործող վանք։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *